ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

https://arm.sputniknews.ru/20261014/qp-akan-patgamavvor-lusine-badaljanin-tujl-chen-tvel-mutq-gvortsel-rusastan-108114318.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/0b/65624116_105:0:1525:1065_1920x0_80_0_0_c6a65c3c81b0e791ba517b5ce5a2759c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լուսինե բադալյան, ռուսաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), պատգամավոր, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)

լուսինե բադալյան, ռուսաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), պատգամավոր, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)

Բաժանորդագրվել

Պատգամավորը Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ մի շարք կոշտ հայտարարություններ է արել նախկինում։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին այսօր թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ այն հիմնավորմամբ, որ նրա մուտքն արգելված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հենց Բադալյանն է հայտնել, որն այսօր մեկնելու էր Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

«Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ»,- գրել է Բադալյանը։
Իրավիճակը նա «տարօրինակ» և «մտահոգիչ» է անվանել։

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորը բազմիցս Ռուսաստանի վերաբերյալ կոշտ հայտարարություններ է արել, այդ թվում՝ նշել, թե ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը, հակահայկական է, համարել է «սպառնալիք պետության անվտանգությանը»։ Իր հարցազրույցներից մեկում էլ Բադալյանը նշել էր, թե ռուսական կողմից հնչող տարբեր հայտարարություններում շանտաժ է նկատվում։

Որպես ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ էլ վերջերս անդրադարձել էր նաև սահմանային սանիտարական անվտանգությանը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից ժանտախտի հնարավոր տարածման բոլոր սցենարներին։

Leave a comment