Իրաքի Քիրքուք նահանգում երկու զինծառայող են զոհվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թողած պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով։ Այս մասին հայտնել է Իրաքի լրատվական գործակալությունը (INA)՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը։
Ըստ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Յահյա Ռասուլ Աբդալլահի՝ զոհվածներն են 11-րդ հետևակային դիվիզիայի կապի վարչության պետ, գեներալ Ահաթ Յասիր Խուդաիր Հուսեյնն ու և սպա Մութազ Շահիդ Աբբասը։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինծառայողները զննելիս են եղել Վադի Զայթուն շրջանում ահաբեկչական խմբավորման թաքստոցի ուղղությամբ իրականացված ավիահարվածի վայրը։