https://arm.sputniknews.ru/20261014/hh-n-ev-rd-n-ashkhatanqajin-khumb-ksteghtsen-erkatughu-gvortsuneutjan-harceri-lutsman-hamar-108100805.html
ՀՀ-ն և ՌԴ-ն աշխատանքային խումբ կստեղծեն երկաթուղու գործունեության հարցերի լուծման համար
ՀՀ-ն և ՌԴ-ն աշխատանքային խումբ կստեղծեն երկաթուղու գործունեության հարցերի լուծման համար
Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Բելոզերովը պայմանավորվել են, որ աշխատանքային խումբը կզբաղվի բարձրացված հարցերի լուծումների որոնմամբ և հետագա քայլերի հստակեցմամբ: 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T14:44+0400
2026-10-14T14:44+0400
2026-10-14T14:49+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
երկաթուղի
«ռուսական երկաթուղիներ» բբը
օլեգ բելոզյորով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108099032_0:84:1600:984_1920x0_80_0_0_12054547f09b0ace183281f6631afd50.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը աշխատանքային խումբ կստեղծեն՝ երկաթուղու գործունեության հարցերը լուծելու համար։ Այս մասին ասվում է Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հանդիպման արդյունքներով։Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործընթացների համատեքստում ստեղծվող հնարավորություններն ու Հայաստանի երկաթուղիների մրցակցային, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրված դարձնելուն ուղղված քայլերը։ Կողմերն անդրադարձել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Բելոզյորովը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիոն համաձայնագրի պահպանման հարց չի եղել։ Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108099032_90:0:1511:1066_1920x0_80_0_0_84e57f12478c7b80a6030da76e1ae002.jpg.webp
հարավկովկասյան երկաթուղի (հկե), երկաթուղի, «ռուսական երկաթուղիներ» բբը, օլեգ բելոզյորով
հարավկովկասյան երկաթուղի (հկե), երկաթուղի, «ռուսական երկաթուղիներ» բբը, օլեգ բելոզյորով
Փաշինյանն ու Բելոզերովը պայմանավորվել են, որ աշխատանքային խումբը կզբաղվի բարձրացված հարցերի լուծումների որոնմամբ և հետագա քայլերի հստակեցմամբ:
Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործընթացների համատեքստում ստեղծվող հնարավորություններն ու Հայաստանի երկաթուղիների մրցակցային, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրված դարձնելուն ուղղված քայլերը։
«Մտքեր են փոխանակվել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերն անդրադարձել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով: