Դատախազությունը պահանջում է Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և մոտ 235 մլն դրամ

Բաժանորդագրվել

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանից պահանջում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամ գումար։ Տեղեկությունը հայտնում են դատախազությունից։

Մասնավորապես դատախազությունը պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք, 1 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ, 1 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, բանկում ներդրված 2 ավանդ և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները, 43 միլիոն 65 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ և 192 միլիոն 99 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը:

Leave a comment