«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը տեսանյութ է հրապարակել բեզոարյան այծերի մասին։

Արգելոցի հրապարակումը՝ ստորև․

««Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի:

«Բեզոարյան այծերը լեռնային բնաշխարհի բնորոշ ներկայացուցիչներից են։ Նրանք հիանալի մագլցում են քարքարոտ լանջերով և սնվում խոտաբույսերով, տերևներով ու թփերի երիտասարդ ընձյուղներով։

Բեզոարյան այծը համարվում է ընտանի այծի նախահայրը:

Այս տեսակի պահպանությունը կարևոր է Հայաստանի կենսաբազմազանության և էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման համար»։

Leave a comment