ԱԳՄԱ-ում անդրադարձել են ԱԶԲ-ի ներգրավվածությունը փախստականների համար ծրագրերում և COP17-ի կազմակերպմանը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԱԶԲ-ի ներկայացուցիչ Լյազիզա Սաբիրովայի հետ քննարկել է տնտեսության և կայուն զարգացման տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերն և համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

ԱԳՄԱ նախարարի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում ընթացիկ զարգացումները և այդ համատեքստում ՀՀ կառավարության առաջնահերթությունները: Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է ԱԶԲ-ի ակտիվ ներգրավվածությունը փախստականների կարիքների հասցեագրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, առևտրային կարողությունների ամրապնդմանը, տնտեսական դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև կլիմայական դիմակայունությանը և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերը և Հայաստանում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը վերաբերող հարցեր։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի աջակցությունը համաժողովի նախապատրաստական աշխատանքներում՝ կարևորելով միջազգային գործընկերների ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսավորման խթանման գործում»։

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:

Leave a comment