Սիրիայում անհայտ անձինք միաժամանակյա հարձակումներ են իրականացրել երեք պարեկային խմբի վրա, այս մասին հայտնել է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Նուր ալ-Դին ալ-Բաբուին։
Հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Համա նահանգում երկու պարեկային խմբի վրա կատարված հարձակումների հետևանքով զոհվել են ճանապարհային անվտանգության ծառայության չորս աշխատակիցներ։ Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական խմբի (SOHR) տվյալներով՝ երեք ծառայող զոհվել է Սալամիյա-Աթրիյա ճանապարհին պարեկային խմբի վրա կատարված հարձակման ժամանակ, իսկ մեկ ուրիշը սպանվել է ալ-Համրա շրջանում անցակետի վրա կատարված առանձին հարձակման ընթացքում։ Առաջին հարձակման ժամանակ վիրավորվել է ևս երեք ծառայող։
Հնարավոր դրդապատճառները նույնպես հայտնի չեն։