Հենակետ. ՆԱՏՕ-ն նախատեսում է իր արևելյան սահմանների երկայնքով ստեղծել լայնածավալ պաշտպանական գոտի՝ հագեցած անօդաչու թռչող սարքերով և ցամաքային ռոբոտացված համակարգերով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի հնարավոր ներխուժման դեպքում ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագիրը նախատեսում է հեռահար հրթիռային հարվածներ Կալինինգրադում, Լենինգրադի մարզում և Բելառուսում տեղակայված ռուսական հրամանատարական կենտրոններին ու հակաօդային պաշտպանության համակարգերին։
Նախատեսվում է նաև ավիացիոն հարվածներ հասցնել ռազմաճակատ շարժվող ռուսական պահեստազորային ուժերին և Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող ռազմական թիրախներին։
Գործողությունների համակարգման համար ՆԱՏՕ-ն մտադիր է կիրառել միասնական թվային համակարգ, որը կապահովի գաղտնի հետախուզական տեղեկությունների և թիրախների տվյալների արագ փոխանակումը դաշինքի անդամ երկրների բանակների միջև։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: