Մինչև 2022թ․ ԶՊՄԿ-ի տեխնիկական տնօրեն նշանակվելը, նա եղել է գլխավոր տնօրենի խորհրդական, այնուհետև՝ հանքարդյունաբերության պլանավորման վարչության պետ նույն ընկերությունում։ Նա աշխատել է որպես երկրաբան, խորհրդատու տարբեր կազմակերպություններում և ղեկավարել երկրաբանական հետախուզական ծրագրեր Հայաստանում և Աֆրիկյան մայրցամաքում։