Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

14.10.2026 | 12:00

ՀՀ 2-րդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը զրկում է նրան և իր քաղաքական թիմին բնականոն քաղաքական գործունեություն ծավալելուց․ այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գրասնեյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Բանախոսի պնդմամբ՝ կալանավորման որոշումների տակ բացակայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, սակայն կան կոնկրետ կատարողների անուններ, մասնավորապես՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, դատավոր Ծովակ Մնացականյանի և այլ դատավորների անունները։

«Վաղը, մյուս օրը մորքուրները, հորքուրները, քեռիները և առավել ևս՝ բաջանաղները որևէ միջնորդությամբ չգան, թե՝ «երեխաները չէին հասկանում»։ Երեխաներն արդեն հասուն են, իսկ պատասխանատվության պահը գալիս է անսպասելի»,- ասաց նա։

Ըստ Միկոյանի՝ կալանավորման պատվերը ստացվել է «կողքի պետությունից», իսկ դրա իրականացնողները հայկական անուն-ազգանուններով անձինք են։

Անդրադառնալով նախաքննությանը խոչընդոտելու հիմնավորմամբ տնային կալանքը մերժելուն՝ բանախոսը մատնանշեց, որ Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրը 24-ժամյա ռեժիմով հսկվում է ՊՊԾ աշխատակիցների կողմից, և բոլոր այցելուների մասին պատկան մարմինները նախապես տեղյակ են լինում․ «Նույնիսկ ադրբեջանցիների մտքով չի անցել Բաքվում որևէ մեկի որդուն կալանավորել։ Բաքվի բանտում մենք չունենք հայր և որդի, իսկ Բաքվի բանտի երևանյան մասնաճյուղում ունենք հայր և որդի»։

Եզրափակելով խոսքը՝ բանախոսը կոչ արեց կատարողներին սթափվել և դասեր քաղել միջազգային զարգացումներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment