https://arm.sputniknews.ru/20261014/erevanum-20-amja-eritasardin-ktrats-tsakats-verqervov-teghapvokhel-en-bk-7-andz-dzerbakalvel-e-108082978.html
Երևանում 20-ամյա երիտասարդին կտրած-ծակած վերքերով տեղափոխել են ԲԿ. 7 անձ ձերբակալվել է
Երևանում 20-ամյա երիտասարդին կտրած-ծակած վերքերով տեղափոխել են ԲԿ. 7 անձ ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ քննչական կոմիտե: 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T10:08+0400
2026-10-14T10:08+0400
2026-10-14T10:08+0400
երևան
դանակահարություն
երիտասարդ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/08/106598334_0:84:1600:984_1920x0_80_0_0_1630f115411472e272b84764ea21b67e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Երևանում 20-ամյա երիտասարդի են տեղափոխել Հերացու անվան հիվանդանոց՝ «կրծքավանդակի, որովայնի հատվածի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը: «Հիվանդանոց մեկնած իրավապահներին բժիշկները հայտնել են, որ տուժածը վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Այդ ընթացքում պարզվել էր, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Արտակ Ա․-ն է»,- գրում է կայքը: Նշվում է, որ դեպքի օրը Երևանի Ալեք Մանուկյան փողոցից մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչներ 19-ամյա Սարգիս Մ․-ն, 19-ամյա Հովհաննես Գ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 20-ամյա Կարեն Ֆ․-ն, 18-ամյա Ջիվան Տ․-ն, 18-ամյա Նարեկ Ղ․-ն։ Նրանք ձերբակալվել են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արտակ Ա․-ին սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Էդմոն Պ․-ն, ում հայտնաբերել են իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով։Ըստ կայքի՝ Էդմոն Պ․-ի հետ ոստիկանություն է տեղափոխվել նաև նրա ուղևոր` Երևանի բնակիչ 20-ամյա Կոլյա Պ․-ն, ովքեր նույնպես ձերբակալվել են։Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե:
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/08/106598334_89:0:1512:1067_1920x0_80_0_0_43ac8512ab2a35c11a290f164aa13f5a.jpg.webp
երևան, դանակահարություն, երիտասարդ
երևան, դանակահարություն, երիտասարդ
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ քննչական կոմիտե:
«Հիվանդանոց մեկնած իրավապահներին բժիշկները հայտնել են, որ տուժածը վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Այդ ընթացքում պարզվել էր, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Արտակ Ա․-ն է»,- գրում է կայքը:
Նշվում է, որ դեպքի օրը Երևանի Ալեք Մանուկյան փողոցից մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչներ 19-ամյա Սարգիս Մ․-ն, 19-ամյա Հովհաննես Գ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 20-ամյա Կարեն Ֆ․-ն, 18-ամյա Ջիվան Տ․-ն, 18-ամյա Նարեկ Ղ․-ն։ Նրանք ձերբակալվել են:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արտակ Ա․-ին սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Էդմոն Պ․-ն, ում հայտնաբերել են իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով։
Ըստ կայքի՝ Էդմոն Պ․-ի հետ ոստիկանություն է տեղափոխվել նաև նրա ուղևոր` Երևանի բնակիչ 20-ամյա Կոլյա Պ․-ն, ովքեր նույնպես ձերբակալվել են։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե: