https://arm.sputniknews.ru/20261014/nikvol-pashinjann-asel-e-inchpisi-tesq-petq-e-unena-khaghaghutjuny-108081044.html
Նիկոլ Փաշինյանն ասել է` ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը
Նիկոլ Փաշինյանն ասել է` ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունի նախնական տպավորություն, որ խաղաղությանը նման տեսք տալու… 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T09:18+0400
2026-10-14T09:18+0400
2026-10-14T09:21+0400
նիկոլ փաշինյան
խաղաղության պայմանագիր
հայաստան
արցախ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108081177_0:129:720:534_1920x0_80_0_0_334b2f11f06f18c337bbe02fd03dbc79.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո երկրում խաղաղության վերաբերյալ իր տեսլականը: Նա վաղ առավոտյան տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո Հայաստանը պետք է ունենա 29,743 քառ. կմ տարածք, իսկ սահմանազատումը և սահմանագծումը պետք է լինի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Նա ընդգծել է՝ Հայաստանը ու Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերում:«Ոչ մի պահանջ՝ ներառյալ, Ղարաբաղ, Կարդման, Շիրվան, Նախիջևան տրամաբանությամբ կամ Արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ»,–ասել է նա։Հաջորդ և նրա համար թերևս ամենակարևոր հարցը՝ արդյոք կա իրական հնարավորություն խաղաղությանը այսպիսի տեսք տալու։«Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք»,- ասաց նա: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկայում զբաղված են լինելու այդ հնարավորությունը իրագործելով, այդ հնարավորությունն իրականություն դարձնելով։
2026
Լուրեր
am_HY
Խաղաղությունն ըստ Փաշինյանի
Sputnik Արմենիա
Խաղաղությունն ըստ Փաշինյանի
2026-10-14T09:18+0400
true
PT2M42S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108081177_0:25:720:565_1920x0_80_0_0_baa6c32f6f2e200e1497c5bf8dbaba92.jpg.webp
նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր, հայաստան, արցախ, видео
նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր, հայաստան, արցախ, видео
Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունի նախնական տպավորություն, որ խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն կա։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո երկրում խաղաղության վերաբերյալ իր տեսլականը:
Նա վաղ առավոտյան տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո Հայաստանը պետք է ունենա 29,743 քառ. կմ տարածք, իսկ սահմանազատումը և սահմանագծումը պետք է լինի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա:
«Անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով. սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն։ TRIPP նախագծի շրջանակում, և ոչ միայն, բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, և Ադրբեջանից՝ Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով աշխատելու և հաղորդակցությունն ապահովելու տրամաբանությամբ»,- նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է՝ Հայաստանը ու Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերում:
«Ոչ մի պահանջ՝ ներառյալ, Ղարաբաղ, Կարդման, Շիրվան, Նախիջևան տրամաբանությամբ կամ Արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ»,–ասել է նա։
Հաջորդ և նրա համար թերևս ամենակարևոր հարցը՝ արդյոք կա իրական հնարավորություն խաղաղությանը այսպիսի տեսք տալու։
«Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկայում զբաղված են լինելու այդ հնարավորությունը իրագործելով, այդ հնարավորությունն իրականություն դարձնելով։