Թերթը տեղեկություններ է հրապարակել Հայաստանի տնտեսագիտական և Ամերիկյան համալսարաններից։
«Մի շարք բուհերի միջանցքներում արդեն մեծ պաստառներ են տեղադրվել՝ հետևյալ գրառմամբ․ «Կո՞ղմ եք ընտանեկան բռնության դեմ խիստ և արդյունավետ գործիքակազմ նախատեսող օրենսդրական նախագծերի ընդունմանը ՀՀ Ազգային ժողովում, եթե այո, խնդրում եմ ստորագրել»»,–գրում է թերթը։
«Հրապարակը» տեղեկացել է, որ Տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը իրենց կայքում դիմել ուսանողությանը, որ միանան ստորագրահավաքին: Իսկ Ամերիկյան համալսարանում տեղադրվել է այդ պաստառը, կողքը սեղան դրվել: Սակայն ուսանողներից մեկը թերթին ասել է, որ ուսանողներն անտարբեր են այս նախաձեռնության նկատմամբ, հիմնականում կարդում, ժպտում և առաջ են անցնում։
Թե որքան ստորագրություն է հավաքվել այդ բուհում, թերթին չի հաջողվել պարզել։