Առանց տեղումների եղանակ Հայաստանում․ Ինչպիսի՞ն է լինելու հոկտեմբերի 14-ի կանխատեսումը

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ․ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +23-ից +25, իսկ երեկոյան՝ +17-ից +19 աստիճանի։

Մարզերում նույնպես կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ․ Շիրակում ցերեկը սպասվում է +16-20 աստիճան, Գեղարքունիքում՝ +17-20 աստիճան, իսկ Լոռիում օդի ջերմաստիճանը կհասնի +19-23 աստիճանի։ Կոտայքի նախալեռներում կանխատեսվում է +20-22, Արագածոտնի նախալեռներում՝ +20-24, իսկ Տավուշի հովտային շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա մինչև +23-26 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment