Գյումրիում 102-րդ ռազմաբազայի երկու աշխատակիցներ ծեծի են ենթարկել 34-ամյա ռուս տղամարդու

Aravot.am-ի տեղեկություններով՝ երեք օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին, Ներքին գործերի նախարարության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ազգությամբ ռուս, Գյումրու Անի թաղամասում բնակվող 34-ամյա Դ․Ս․-ն՝ հայտնելով, որ Անի թաղամասի Չարենցի փողոցում իրեն ծեծել են։

Մասնակից 3 անձանցից երկուսն էին հարվածում, որոնց ինքը ճանաչում է։

Մուշ բաժնի համայնքային ոստիկան Բոյաջյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր։

34-ամյա Դ․Ս․-ն հայտնել է, որ իրեն ծեծի ենթարկողները իր ծանոթներն են, երկուսն էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս աշխատակիցներ են։

Նա ներկայացրել է, որ զինծառայողներն իր հետ անհիմն վիճաբանել են, որի ժամանակ էլ ձեռքերով հարվածներ են հասցրել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկել ռազմաբազայի զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ, կազմված փաստաթղթերն էլ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment