Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հորդանանում ավարտված ընկերական մրցաշարում կանանց Հայաստանի ազգային հավաքականը գրավեց առաջին հորիզոնականը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Մարիամ Ստեփանյանի գլխավորած ընտրանին մրցաշարի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր Հորդանանին, իսկ երկրորդում գոլազուրկ ոչ-ոքի գրանցել Ինդոնեզիայի հետ։
Հորդանանի և Ինդոնեզիայի հավաքականների միջև հանդիպումն էլ ավարտվել է 0։0 հաշվով, ինչի արդյունքում մեր հավաքականը մրցաշարն ավարտեց առաջին հորիզոնականում։