Հռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել. Վատիկան

Բաժանորդագրվել

Հռոմի պապը գտնվում է «Ջեմելլի» հիվանդանոցում։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հռոմի պապ Լևոն XIV-ի թոքի վրա հանգույցի հեռացման վիրահատությունը հաջող է անցել, պապը վերադարձել է իր հիվանդասենյակ, հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Վիրահատությունը հաջող է ավարտվել է, նախատեսված ժամկետների ու ծրագրի համաձայն, ու Պապը վերադարձել է իր հիվանդասենյակ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Վատիկանը հավելել է, որ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։

Ավելի վաղ Լևոն XIV-ը հայտնել էր, որ վիրահատվելու է վաղ փուլում հայտնաբերված թոքային հանգույցի պատճառով։ Կիրակնօրյա ավանդական քարոզից հետո հավատացյալների առաջ ելույթ ունենալիս նա հայտարարել էր, որ այդ քայլին է դիմում բժիշկների խորհրդով։

Leave a comment