Իսրայելի պաշտպանության և անվտանգության ֆորումի նախագահ, պաշտոնաթող գեներալ Էրեզ Վիները Թել Ավիվում «The Jerusalem Post»-ի կազմակերպած Դիվանագիտական համաժողովում նախազգուշացրել է, որ Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանի նոր ուժային կենտրոն։
Վիների խոսքով՝ Իրանը տարածաշրջանում արդեն կորցնում է իր ազդեցությունը, ուստի Իսրայելը սպառնալիք պետք է սպասի ոչ թե Թեհրանից, այլ Անկարայից։
«Անկարայի գլխավորությամբ ձևավորվող կրակի օղակն արագորեն սեղմվում է Թել Ավիվի շուրջ», – ասել է նա։
Ըստ գեներալի՝ Անկարան եթե կարողանա դառնալ մուսուլմանական բլոկի առաջատար ուժ՝ ազդելով Հյուսիսային Աֆրիկայից ու Լիբիայից մինչև Սիրիա և Գազա ձգվող տարածաշրջանի վրա, ապա նրա աշխարհաքաղաքական կշիռը կմեծանա։
Նա նաև կոչ է արել Իսրայելին նվազեցնել զինամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության մեջ արտաքին կախվածությունը, քանի որ երկարատև հակամարտության դեպքում արտաքին աղբյուրներից կախվածությունը մեծ ռիսկ կարող է առաջացնել։
Վիները գտնում է, որ Թուրքիայի ազդեցության աճը կարող է Թել Ավիվի և Աթենքի համար Էգեյան ծովում ավելի մեծ ճնշում առաջացնել։ Նրա խոսքով՝ Անկարան վճռականորեն առաջ է տանում «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) դոկտրինը և ծովային իրավունքների հարցում դիրքերը չի զիջում։
«Մենք պետք է շարունակենք Հունաստանի, Կիպրոսի հունական վարչակազմի և Իսրայելի միջև ռազմավարական մերձեցումը։ Մասնավորապես, պետք է զարգացնենք հետախուզական համագործակցությունը Թուրքիայի դեմ»,- եզրափակել է գեներալ Վիները:
Աղբյուր՝ Ermeni Haber/Milliyet
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: