https://arm.sputniknews.ru/20261013/vorqan-e-ardjunaberutjan-atshy-hajastanum-ev-eatm-mjus-erkrnerum-108074545.html
Որքան է արդյունաբերության աճը Հայաստանում և ԵԱՏՄ մյուս երկրներում
Որքան է արդյունաբերության աճը Հայաստանում և ԵԱՏՄ մյուս երկրներում
Sputnik Արմենիա
Հայաստանում արդյունաբերությունն աճել է 7,4%-ով՝ հանքարդյունաբերության, ալկոհոլային խմիչքների արտադրության, ինչպես նաև մետալուրգիայի հաշվին։ 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T20:31+0400
2026-10-13T20:31+0400
2026-10-13T20:31+0400
արդյունաբերություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
տնտեսություն
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/1c/66625021_0:0:1410:793_1920x0_80_0_0_bd4d2e7a36b1d477d05b6b9a66bc2b8a.png.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական համախառն արտադրությունը 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին աճել է 0,3 %-ով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության դեպարտամենտը։Առաջատարը Ղրղզստանն է՝ 8,8 % աճով։ Հայաստանը երկրորդ տեղում է. արդյունաբերությունն աճել է 7,4%-ով՝ հանքարդյունաբերության, ալկոհոլային խմիչքների արտադրության, ինչպես նաև մետալուրգիայի (փայլաթիթեղի և մոլիբդենային համաձուլվածքների արտադրություն) հաշվին: Թեթևակի անկում կա ծխախոտի և տեքստիլ արդյունաբերության ոլորտում։Ռուսաստանի տնտեսության մեջ ամենից շատ աճել է ավիացիոն սարքավորումների արտադրությունը և նավաշինությունը, ինչպես նաև դեղագործական արդյունաբերությունը, դրա հետ մեկտեղ նվազել են նավթամթերքների արտադրության ծավալները։Ղազախստանում զգալիորեն աճել են նաև ավտոմոբիլաշինության, դեղագործության և էլեկտրասարքավորումների ցուցանիշները, նվազել են արդյունահանող ճյուղերի ցուցանիշները։ Ղրղզստանում աճել է շինանյութերի արտադրությունը և արդյունահանման ոլորտում ցուցանիշները։ Բելառուսում աճել է հանքարդյունաբերությունը, իսկ մշակող արդյունաբերությունը թեթևակի նվազել է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/1c/66625021_105:0:1306:901_1920x0_80_0_0_b7c1861580841f611047f81d46e76597.png.webp
արդյունաբերություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն, инфографика, ինֆոգրաֆիկա
արդյունաբերություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն, инфографика, ինֆոգրաֆիկա
Հայաստանում արդյունաբերությունն աճել է 7,4%-ով՝ հանքարդյունաբերության, ալկոհոլային խմիչքների արտադրության, ինչպես նաև մետալուրգիայի հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական համախառն արտադրությունը 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին աճել է 0,3 %-ով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության դեպարտամենտը։
Առաջատարը Ղրղզստանն է՝ 8,8 % աճով։ Հայաստանը երկրորդ տեղում է. արդյունաբերությունն աճել է 7,4%-ով՝ հանքարդյունաբերության, ալկոհոլային խմիչքների արտադրության, ինչպես նաև մետալուրգիայի (փայլաթիթեղի և մոլիբդենային համաձուլվածքների արտադրություն) հաշվին: Թեթևակի անկում կա ծխախոտի և տեքստիլ արդյունաբերության ոլորտում։
Ռուսաստանի տնտեսության մեջ ամենից շատ աճել է ավիացիոն սարքավորումների արտադրությունը և նավաշինությունը, ինչպես նաև դեղագործական արդյունաբերությունը, դրա հետ մեկտեղ նվազել են նավթամթերքների արտադրության ծավալները։
Ղազախստանում զգալիորեն աճել են նաև ավտոմոբիլաշինության, դեղագործության և էլեկտրասարքավորումների ցուցանիշները, նվազել են արդյունահանող ճյուղերի ցուցանիշները։ Ղրղզստանում աճել է շինանյութերի արտադրությունը և արդյունահանման ոլորտում ցուցանիշները։ Բելառուսում աճել է հանքարդյունաբերությունը, իսկ մշակող արդյունաբերությունը թեթևակի նվազել է։