«Սա հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում է, և մենք սրան սպասում էինք, ասեմ ավելին՝ շատ են ուշացել, մենք ավելի շուտ էինք իրենց սպասում այստեղ»,- «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվող խուզարկությունների վերաբերյալ ասաց ԲԿ-ի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։
Հարցին, թե արդյոք սա կապ ունի Եպիսկոպոսաց ժողովի հետ, պատասխանեց․ «Հստակ չեմ կարող ասել, նրանք ամեն քայլի ընդունակ են, և Սրբազանի ասածի համաձայն՝ եթե իրենք ամեն քայլի ընդունակ են, մենք էլ պատրաստ ենք, բացարձակ մտավախություն չունենք, որովհետև արդար ենք։ Սա եկեղեցապատկան կառույց է և իրադարձությունները կապ չունեն տնօրենի անվան հետ: Սա հակաեկեղեցական արշավի հերթական դրսևորումներից է»։