Հորմուզի շուրջ Իրան-Օման պայմանավորվածությունը կարող է գրանցվել IMO-ում. Իրանի ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20261013/hvormuzi-shurj-iran-oman-pajmanavvorvatsutjuny-karvogh-e-grancvel-imo-um-irani-agn-108068436.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_171:0:2902:2048_1920x0_80_0_0_74582810d0ac804c61def79a00ed9e01.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Դիվանագետը նշել է, որ պայմանավորվածությունների շուրջ աշխատանքի ընթացքում Իրանն ու Օմանը խորհրդակցություններ են անցկացրել մի շարք այլ երկրների հետ, և հուշագրի մասով նրանց կողմից անհամաձայնություն չկա:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Իրանի և Օմանի պայմանավորվածությունը Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ կարող է գրանցվել ՄԱԿ-ին կից Միջազգային ծովային կազմակերպությունում (IMO): Այս մասին ՌԻԱ Նովոստիինհայտնել է ԻԻՀ արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

«Տվյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և մենք եկել ենք այն եզրակացության, որ վերջնարդյունքում կարող ենք այն պաշտոնապես գրանցել Միջազգային ծովային կազմակերպությունում. դա միանգամայնիրագործելի է», – ասել է Ղարիբ-Աբադին:

Փոխնախարարը նշել է, որ Միջազգային ծովային կազմակերպությունում հուշագրի գրանցումըչինշանակի Հորմուզի նեղուցի անհապաղ բացում՝դա կախվածէԱՄՆ-ի կողմիցիրպարտավորությունների կատարումից:

Դիվանագետը հավելել է, որ Իրանն ու Օմանը պայմանավորվել են նավագնացության տեխնիկական քարտեզների, Հորմուզի նեղուցում նավերի մուտքի և ելքի երթուղիների շուրջ:

Իրանի փոխարտգործնախարարի խոսքով՝ համաձայնագիրը բացառապես երկկողմ է:

«Սա առանցքային կետ է. խոսքը բացառապես Իրանի և Օմանի միջև երկկողմ համաձայնագրի մասին է, այլ ոչ թե Իրանի և տարածաշրջանի այլ երկրների կամ ԱՄՆ-ի միջև: Ինչու՝ քանի որ Հորմուզի նեղուցն ունի միայն երկու ափամերձ պետություն, ոչ ավելի», – ընդգծել է Ղարիբ-Աբադին։

Դիվանագետը նշել է, որ պայմանավորվածությունների շուրջ աշխատանքի ընթացքում Իրանն ու Օմանը խորհրդակցություններ են անցկացրել մի շարք այլ երկրների հետ և հուշագրի մասով նրանց կողմից անհամաձայնություն չկա:

Leave a comment