Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հայտնել է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և Սաուդյան Արաբիայի վրա իրականացված հարձակումները։
Էրդողանն ասել է, որ Անկարան խստորեն դատապարտում է Սաուդյան Արաբիայի տարածքի ուղղությամբ հութիների հարձակումները, և ցավակցություն է հայտնել մարդկային կորուստների կապակցությամբ։
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Էր-Ռիադին։ Նա նաև վստահություն է հայտնել, որ Սաուդյան Արաբիան կկարողանա հաղթահարել առկա դժվարությունները։