Արարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդի բնակավայրի վարչական տարածքում բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։

Leave a comment