Եգիպտական իշխանությունները պատրաստ են Սաուդյան Արաբիային տրամադրել ցանկացած անհրաժեշտ աջակցություն Եմենում սրվող հակամարտության և «Անսար Ալլահ» շարժման հուսի ապստամբների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների ֆոնին:
Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին Bloomberg TV-ին տված հարցազրույցում:
«Մենք անպայման կկատարենք սաուդցիների ցանկացած խնդրանք: Կարող եմ բացարձակ վստահությամբ ասել, որ [Սաուդյան Արաբիայից] Եգիպտոսի կողմից ցանկացած տեսակի աջակցության խնդրանքը դրական լուծում կստանա»,- ասել է նախարարը՝ Ռիադին հնարավոր ռազմական օգնության մասին հարցին ի պատասխան:
Բադր Աբդելաթին նաև նշել է, որ Եգիպտոսը «լուրջորեն քննարկում է» օգոստոսին Մեքքայում Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի կողմից ստորագրված տարածաշրջանային պաշտպանության համաձայնագրին միանալու հարցը: