Մեսրոպ Մանուկյանը պնդում է՝ Շինարարների փողոցում կրպակները քանդվում են ընտրողաբար

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդաՄ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան եթերում դարձյալ անդրադարձել է Շինարարների փողոցում կրպակների քանդմանը, նշելով, թե քաղաքային իշխանությունները դատարանի որոշումը չեն կատարում, ոստիկանությանը դարձրել են գործիք։

«Այն պնդումները, թե մայթն են ուզում ազատել, այդպես չէ, քանի որ կրպակների կեսը քանդում են, կեսը՝ թողնում։ Ակնհայտ է, որ վատություն են ուզում անել»,-ասաց Մանուկյանը։

«Սա աննախադեպ երևույթ է, որովհետև եթե մինչ այժմ գործ ունեինք ինքնակամ կառույցների քանդման հետ, փողոցի այս մի մայթի պարագայում արդեն բնակիչներն ունեն սեփականության վկայական։ Սա կարող է դառնալ նախադեպ և վաղն առանց իրավական հիմքի մտնել մեր տներ և քանդել»,-ասաց փաստաբանը, որ գտնվում էր Շինարարների փողոցում։

 

Leave a comment