Գուցե չափից շատ հեռուն գնացինք Իրանի առաջնորդների հարցում․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը, հավանաբար, չպետք է չափից դուրս հեռուն գնար Իրանի հետ կապված գործողություններում, քանի որ վարչակազմը չի հասկանում, թե ում հետ գործ ունի։

Նա այդ մասին խոսել է երկուշաբթի օրը՝ Օհայոյում հանրապետական ​​կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։

«Նրանք նույնիսկ առաջնորդ չունեն։ Դա խնդիր է։ Գուցե մենք չափից շատ հեռուն գնացինք այդ առաջնորդների հարցում, քանի որ չգիտենք, թե ում հետ  գործ ունենք»,- ասել է նա։ Ելույթը հեռարձակվել է CNN-ի եթերում։

Leave a comment