Շուտով արդյունքը կտեսնեք. Գաբրիելյանը գիտությանը լրացուցիչ գումար հատկացնելու մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է 

Սիրելի՛ գիտնականներ, գիտության զարգացմամբ մտահոգված հարգելի՛ քաղաքացիներ,

Ստացել եմ ձեր բաց նամակը։

Շնորհակալ եմ բարձրացված հարցերի, ներկայացված առաջարկությունների, կառուցողական մոտեցման և գիտության զարգացման նկատմամբ ձեր հետևողական ու պատասխանատու դիրքորոշման համար։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ բարձրացված հարցերի վերաբերյալ խոսել եմ նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Նախարարն արդեն իսկ տեղյակ էր խնդիրներին և զբաղվում է դրանց լուծմամբ։ Առաջիկա օրերին Կառավարության այլ գործընկերների հետ նույնպես լրացուցիչ քննարկումներ կլինեն:

Կարծում եմ արդյունքը շուտով կտեսնեք:

Գիտության զարգացումը մեզ համար պետական քաղաքականության հստակ և անշեղ առաջնահերթություն է։ Այդ առաջնահերթությունը մենք ոչ միայն հայտարարել ենք, այլև արդեն իսկ ամրագրել ենք կոնկրետ քայլերով՝ 2021 թվականից ի վեր շեշտակի ավելացնելով գիտության զարգացմանն ուղղված ֆինանսավորումը և միասին արձանագրել խոստումնալից ու նշանակալի արդյունքներ։

Leave a comment