«Կարելի էր COP-17-ից այնքան գումար խնայել, որ սահմանն ամրացնեին, Տիգրանաշենը, մյուս սահմանամերձ համայնքները զարգացնեին»․ Լենա Մաթևոսյան

«COP-17-ից կարելի էր այնքան գումար խնայել, որ Տիգրանաշենը, սահմանամերձ այլ համայնքներ զարգացնել, ոչ թե՝ որպես արդարության ջատագով հանդես գալ և շղարշից այն կողմ գումարներ մսխել և կոռուպցիոն սխեմաներ սարքել»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները վստահեցրին՝ COP-17-ի շրջանակում գնումների պայմանագրերի հետ կապված՝ իրենց բացահայտումներն անպայման ունենալու են իրավական հետևանքներ։ Լենա Մաթևոսյանը նշեց․ «Հսկայական գումարներն են․ երբ խորանում ես մանրամասնությունների մեջ, բոլոր կետերում կարելի է գտնել մեկ տող, որտեղ օրինակ՝ չափազանցված են գումարները։ Մենք հնչեղություն տվեցինք հենց COP-17-ի ծախսերին, քանի որ կարծում ենք՝ հանրությունը պետք է իմանա, թե իշխանությունը, որն իրեն արդարության ջատագով է ներկայացնում, ինչեր է իրականացնում այդ շղարշից այն կողմ։ Ու ժողովուրդը պետք է տեղյակ լինի, որ կարելի էր այնքան գումար խնայել, որ Տիգրանաշենը զարգացնեին, որ այսօր Գյումրիում անօթևան ընտանիքների համար, օրինակ՝ տասը բնակարան սարքեին, սահմաններն ամրացնեին»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment