«Ինձ թվում է, որ իրենց շահերից է բխում, որ որոշումը չզեկուցվող է, որովհետև մաթեմատիկայի իրենց էլեմենտար չիմացությունը բոլորի համար ակներև չլինի»,-ավագանու նիստի ընդմիջմանը ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրգորյանը, մեկնաբանելով քաղաքային իշխանությունների աշխատավարձի բարձրացում ապահովող նախագծի վերաբերյալ ավագանու ընդդիմադիր անդամների ելույթները։
Նա հարցրեց, որ եթե նախագծով սահմանվում է գործակիցը, բայց բազային աշխատավարձը չկա, ապա ինչպես են որոշել ավելանում է, թե իջնում։«Ժողովո՛ւրդ, ես ասում եմ, որ այսօր չի քննարկվում աշխատավարձերի բարձրացում։ Ընդհանուր օրակարգն այն է, որ պետական համակարգում աշխատավարձերը բարձրանում են ձեր համար այն նորությո՞ւն է»,- ասաց Գրիգորյանը և, հաստատելով, որ Երևանի քաղաքապետարանում էլ է բարձրանում աշխատավարձը, ավելացրեց.
«Ոչ թե մոդայիկ է, եկեք մենք էլ մոդայից հետա չմնանք, այլ փոփոխությունների հիմքերը, որ առկա են պետական կառավարման համակարգում, Համայնքային կառավարման համակարգում նույնպես առկա են»։
Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ իրենց աշխատավարձերի բարձրացման հարցը որոշելու է նույն ավագանին և ինքը չի կարող կանխորոշել, թե ինչպես կքվեարկի ավագանու ՔՊ-անդամները։