Չկա առողջություն՝ առանց հոգեկան առողջության

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոգեկան առողջությունը բարեկեցիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է․ դրա պահպանումը պահանջում է արձագանք, աջակցության ծառայությունների հասանելիություն և խարանի հաղթահարում։

Հոկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում նշվում էր Հոգեկան առողջության համաշխարհային օրը։ 2026 թվականի համաշխարհային թեման է՝ «Ապրած փորձառություններ. իրական ձայներ, իրական փոփոխություններ»։ Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրերով ապահովում է հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունն ու զարգացումը։

Աջակցությունն ավելի մոտ է, քան թվում է, և այն հասանելի է 0 800 00 900 հեռախոսահամարով՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ստանալ մասնագիտացված հուզական աջակցություն և համապատասխան ուղղորդում։

Հոգեկան առողջության պահպանումը առողջ և ներառական քաղաքային միջավայրի կարևոր նախապայմանն է։
Չկա առողջություն՝ առանց հոգեկան առողջության։

Leave a comment