Երևանի ավագանու որոշմամբ՝ 1,532 քաղաքացի կազատվի բնակելի անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի առկա պարտավորությունների ու հաշվարկված տույժերի վճարումից։ Արտոնության ընդհանուր չափը կկազմի 58 մլն 122 հազար 686 դրամ։
Արտոնությունից կօգտվեն՝
մարտական գործողությունների հետևանքով զոհվածների, վիրավորված և ստացած վնասվածքներից հետագայում մահացածների ընտանիքների անդամները,
Արցախի և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամները,
պաշտպանության մարտական գործողությունների, մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքների կատարման ընթացքում գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք։
Նշված քաղաքացիներից 533-ը 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ են, իսկ 999-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց և զոհվածների ընտանիքների անդամներ: