Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու մեջ. պետությանը զգալի չափերի վնաս է պատճառվել. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել, ապա հիմնավորվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության 2024թ. մարտի 14-ի թիվ 384-Լ որոշմամբ հաստատված և իրականացված «Բուսաբուծության աջակցության ծրագիր» շրջանակներում Ճամբարակ քաղաքի բնակիչ 43-ամյա Վազգեն Ադամյանը, օգտագործելով իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի 3 բնակիչների հետ, որոնք ՍԷԿՏ համակարգի տվյալների համաձայն պայմանագրերի կնքման օրերին գտնվել են արտերկրում, կազմել (կնքել) է իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ, այն է՝ բուսաբուծության աջակցության ծրագրի մասնակցության վերաբերյալ կեղծ պայմանագրեր, որի արդյունքում պետությունից հափշտակել է խոշոր չափի գումար՝ այդ կերպ պետությանը պատճառվել է զգալի չափերի վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վ․ Ադամյանը Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավարն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment