Ալեն Սիմոնյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին

Քաղաքականություն

13.10.2026 | 13:51

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ-ում գործող «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ԱԽք գրասենյակից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։ ԱԽ քարտուղարը պատասխանել է նաև կազմակերպության անդամներին հետաքրքրող տարբեր հարցերի:

ԱԽ քարտուղարը ողջունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչների այցը Հայաստան և կարևորել կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը:

Leave a comment