Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանցումը Ուկրաինային և ճնշում գործադրել SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի վրա՝ Կիևի հասանելիությունը Starlink արբանյակային կապի համակարգին սահմանափակելու նպատակով։
Նման հավանականության մասին Politico-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի նախկին դիվանագետ Թիմ Ուիլասի-Ուիլսին։
Նրա խոսքով՝ Թրամփը նման քայլի կդիմի, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շարունակի սադրել ԱՄՆ առաջնորդին՝ հարվածներ հասցնելով ռուսական նավթավերամշակման գործարաններին։
Դիվանագետը նշել է, որ Զելենսկին հույս ունի, թե միջանկյալ ընտրություններից հետո ԱՄՆ նախագահի դիրքերը կթուլանան, սակայն թերագնահատում է «վիրավորված Թրամփին»։