«Երևան Վելնես» ընկերությունը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունք է ստացել Խանջյան փողոցի 22 հասցեում գտնվող մարզաառողջարարական համալիրի նկատմամբ։ Ընկերության տնօրենն այդ խնդրանքով դիմել է Երևանի քաղաքապետին։ Ավելի վաղ այս գույքն անհատույց օգտագործման էր հանձնվել «Դիզայն և սերվիս» հասարակական ոչ առևտրային կազմակերպությանը։ Նշենք, որ նշված համալիրը նախկինում պատկանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին […]