ՌԴ ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին

https://arm.sputniknews.ru/20261013/rd-zun-harvatsner-e-hascrel-ukrainaji-razmardjunaberakan-objektnerin-108047177.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/17/104950565_186:0:2917:2048_1920x0_80_0_0_bb0a4f523479ebdadf84292afcfc9560.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, նավահանգիստ, նավ, անօդաչու թռչող սարք (աթս)

ռուսաստան, ուկրաինա, նավահանգիստ, նավ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Ռուսական բանակը գրոհների ընթացքում կիրառել է ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենք և անօդաչուներ:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը հարվածներ է հասցրել Կիևի «Պալպ Միլլ Պրինտ» ձեռնարկության արտադրամասին, որտեղ հրթիռների և դրոնների արտադրություն էր իրականացվում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այս գիշեր ՌԴ զինված ուժերը ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին, երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև ծովային նավերին, որոնք ներգրավված են Ուկրաինա ռազմական բեռներ առաքելու մեջ»,- ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հարվածների հետևանքով խոցվել են.

«Պալպ Միլլ Պրինտ» ձեռնարկության արտադրամասը, որտեղ կազմակերպված էր մեծ հեռահարության հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրություն,
«Դարնիցա» լոկոմոտիվների դեպոն, որն իրականացնում է ուկրաինական զորախմբերի ապահովման համար նախատեսված ռազմական և երկակի նշանակության բեռների երկաթուղային փոխադրումներում օգտագործվող երկաթուղային շարժակազմի նորոգում և վերականգնում,

Նիկոլաևի մարզում՝

«Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը, որն օգտագործվում էր Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար նախատեսված երկակի նշանակության բեռների պահպանման նպատակով,
անօդաչու թռչող սարքերի պահեստ Մեշկովո-Պոգորելովո բնակավայրում:
Բացի այդ, Բուգսկի Լիմանում խոցվել է բեռնանավ, որը Նիկոլաևի նավահանգիստ էր հասցնում ռազմական և երկակի նշանակության բեռներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment