Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, անդրադառնալով Թուրքմենստանում կայացած հանդիպմանը, նկատեց․ «Իմ տպավորությամբ՝ Փաշինյանը Թուրքմենստան էր մեկնել ՌԴ նախագահի հետ հանդիպելու համար, բայց ես կարծում եմ, որ սրանք սին ու անարդյունավետ փորձեր են՝ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու համար։ Առաջիկայում, եթե չասենք՝ ամեն բան, ապա շատ բան է վճռվելու հայ-ռուսական հարաբերություններում։ Ցանկացած առիթ, հնարավորություն Փաշինյանն այս փուլում օգտագործում է, որպեսզի ՌԴ նախագահի հետ շփումներ հաստատի։ Ֆորմալ առումով Փաշինյանն ԱՊՀ ֆորմատով որեւէ հանդիպում բաց չի թողնում, որովհետեւ նրա համար Նոր կտակարանից էլ ավելի կարեւոր է Ալմա-Աթայի հռչակագիրը, որը, ի վերջո, ԱՊՀ ստեղծման հիմքում ընկած կարեւորագույն փաստաթուղթ է»։
Ի՞նչ են տալու այդ շփումները Փաշինյանին։ «Մենք տեսանք, որ Փաշինյան-Պուտին շփումից մի փոքրիկ դրվագ կտրվեց, երբ ժպտում էին, եւ այդ տեսանյութը շատ լայն տարածում գտավ։ Մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ այդ շփումից դա միակ հատվածը չէր, սակայն հատուկ դա էր ընտրվել՝ հանրությանը հրամցնելու համար։
Մարդկանց փորձում է ծախել այն թեզը, որ ինքը բոլորի համար շահավետ է՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի եւ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, եւ այսպես շարունակ։ Բայց բոլորի համար հասկանալի է, որ Փաշինյանը ՌԴ-ի համար շահավետ չէ, Ռուսաստանն իր քայլերով դա է ցույց տալիս։ Ռուսաստանը շատ վատ թշնամի է, որովհետեւ անկանխատեսելի է։ Նիկոլ Փաշինյանը, ելնելով դրանից, փորձում է շոուներ սարքել եւ մարդկանց ցույց տալ, որ ամեն բան այդքան էլ վատ չէ»։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: