Անձրև և ամպրոպ առանձին շրջաններում․ Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հոկտեմբերի 13-ին

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +22-ից +24, իսկ երեկոյան՝ +17-ից +19 աստիճանի։

Մարզերում նույնպես կպահպանվի համանման եղանակային ռեժիմ․ Շիրակում, Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի ու Արագածոտնի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +15-ից +18 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ջերմաստիճանը կտատանվի +18-ից +21, իսկ Տավուշի հովտային շրջաններում՝ +20-ից +23 աստիճանի սահմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment