https://arm.sputniknews.ru/20261013/tekhnika-e-bervel-shinararneri-pvoghvoc-patrastvum-en-apamvontazhel-krpaknery-108033778.html
Տեխնիկա է բերվել Շինարարների փողոց. պատրաստվում են ապամոնտաժել կրպակները
Տեխնիկա է բերվել Շինարարների փողոց. պատրաստվում են ապամոնտաժել կրպակները
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց տեխնիկա է բերվել կրպակներն ապամոնտաժելու համար, կրպակատերերն ու վարձակալները… 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T10:06+0400
2026-10-13T10:06+0400
2026-10-13T10:06+0400
հայաստան
կրպակ
տեխնիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108032960_0:7:1601:907_1920x0_80_0_0_410cf64914e875d9eac74e22850d641c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց տեխնիկա է բերվել կրպակներն ապամոնտաժելու համար, կրպակատերերն ու վարձակալները կրկին ժամանակ են պահանջում հարցն ավելի հանգիստ լուծելու համար:Արդեն մի քանի օր է` այդ տարածքի կրպակատերերն ու վարձակալները պայքարում են, որ իրենց խանութները չքանդեն: Վարձակալները խնդրում են իրենց ժամանակ տալ տեղափոխվելու համար, իսկ կրպակատերերը վստահեցնում են՝ իրենց գույքն օրինական է: Երկու խանութի սեփականատերեր արդեն դիմել են դատարան, որտեղ որոշում է կայացվել, որ այդ տարածքների քանդումն ապօրինի է:«Մենք ընդամենը ժամանակ ենք խնդրում, բայց մեզ այն չեն տալիս: Փաստի առաջ եմ կանգնած այսօր»,- ասաց վարձակալ Էդիկ Ֆահրադյանը:Կրպակատերերից Դավիթ Նահապետյանը շեշտեց՝ իրենց խանութների վրա արդեն փակցված են դատարանների որոշումները, որ իրավունք չունեն ապամոնտաժելու:Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ խանութների մի մասի ապակիները կոտրված են, դռները չկան, գրեթե բոլորը դատարկված են:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108032960_0:0:1321:990_1920x0_80_0_0_dbe7f8f833503a88074e64b0687a1b35.jpg.webp
հայաստան, կրպակ, տեխնիկա
հայաստան, կրպակ, տեխնիկա
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց տեխնիկա է բերվել կրպակներն ապամոնտաժելու համար, կրպակատերերն ու վարձակալները կրկին ժամանակ են պահանջում հարցն ավելի հանգիստ լուծելու համար:
Արդեն մի քանի օր է` այդ տարածքի կրպակատերերն ու վարձակալները պայքարում են, որ իրենց խանութները չքանդեն: Վարձակալները խնդրում են իրենց ժամանակ տալ տեղափոխվելու համար, իսկ կրպակատերերը վստահեցնում են՝ իրենց գույքն օրինական է: Երկու խանութի սեփականատերեր արդեն դիմել են դատարան, որտեղ որոշում է կայացվել, որ այդ տարածքների քանդումն ապօրինի է:
«Մենք ընդամենը ժամանակ ենք խնդրում, բայց մեզ այն չեն տալիս: Փաստի առաջ եմ կանգնած այսօր»,- ասաց վարձակալ Էդիկ Ֆահրադյանը:
Կրպակատերերից Դավիթ Նահապետյանը շեշտեց՝ իրենց խանութների վրա արդեն փակցված են դատարանների որոշումները, որ իրավունք չունեն ապամոնտաժելու:
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ խանութների մի մասի ապակիները կոտրված են, դռները չկան, գրեթե բոլորը դատարկված են: