Ադրբեջանցին ԶՈւ-ի՞, թե՞ սահմանապահ զորքերի դիրքերի կողքով է անցել. ԱԱԾ-ն չի մեկնաբանում

https://arm.sputniknews.ru/20261013/adrbejancin-zu-i-te-sahmanapah-zvorqeri-dirqeri-kvoghqvov-e-ancel-aats-n-chi-meknabanum-108003300.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/06/96616990_84:0:1417:1000_1920x0_80_0_0_599047783f747004e6157299889120f0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, սահմանախախտ

հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, սահմանախախտ

Բաժանորդագրվել

Ազգային անվտանգության ծառայությունում հայտնում են, որ պետական սահմանի պահպանության և պաշտպանության, ինչպես նաև հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները պետական գաղտնիք են:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հրաժարվեց հայտնել, թե Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողը որ դիրքերի կողքով է անցել՝ ՀՀ ԶՈւ-ի՞, թե՞ ԱԱԾ սահմանապահ զորքերի։

Մենք ԱԱԾ-ին խնդրել էինք հայտնել, թե որտեղով է ադրբեջանցի Նասիմի Մուսաևն անցել Հայաստանի տարածք, որ օրը և ժամին է դա տեղի ունեցել, ինչպես նաև թե ում վերահսկողության տակ է գտնվում այդ տարածքը՝ ԱԱԾ սահմանապահների՞, թե՞ պաշտպանության նախարարության։ Նաև հետաքրքրվել էինք, թե ինչպես է նա աննկատ անցել սահմանը (ըստ այս պահին առկա տվյալների)։

Ազգային անվտանգության ծառայությունից մեզ պատասխանեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, և բարձրացված հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է ՀՀ ազգային անվտանգության ծառայության լիազորությունների շրջանակից:

«Հայտնում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության և պաշտպանության մասին, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դրանց արդյունքների, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների մասին տեղեկությունները «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» և «ժ» ենթակետերի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի և Կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 53-Ն որոշման հավելվածի 38-րդ և 39-րդ կետերի համաձայն՝ դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով չեն կարող տրամադրվել»,- նշել են ԱԱԾ-ից:

Այնտեղ նաև նշել են, որ թույլատրելի սահմաններում տեղեկատվությունն արդեն իսկ հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։

Leave a comment