Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Շենքի լուսավորության համար տեղադրվել է շուրջ 400 լուսակետ և 150 մետր երկարությամբ LED լուսային ժապավեն: Նախագիծն այս հնարավորություն տվեց նորովի ընդգծել քաղաքի պատմական դիմագիծը։
Սա մայրաքաղաքի և մարզերի միջև համագործակցության ևս մեկ օրինակ է, որը միտված է համայնքների զարգացմանն ու քաղաքային միջավայրի բարելավմանը»,- ասվում է հաղորդագրությունում։