Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյանը հրապարակել է ծանրամարտի հավաքականների կազմերը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ծանրամարտի հավաքականները մեկնում են Չինաստան՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Գնում ենք Չինաստան Աշխարհի առաջնությանը: Հայեեեեր

Հայաստանի հավաքականի կազմը` աշխարհի 2026 թվականի առաջնությունում

65 կգ` Գառնիկ Չոլաքյան
75 կգ` Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան
85 կգ` Ռաֆիկ Հարությունյան, Մարտին Պողոսյան
95 կգ` Դավիթ Հովհաննիսյան
110 կգ` Գարիկ Կարապետյան
+110 կգ` Վարազդատ Լալայան

Հավաքականի գլխավոր մարզիչ` Հակոբ Փիլոսյան, երկրորդ մարզիչ` Դավիթ Մուրադյան
57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան
77 կգ` Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան
86 կգ` Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան

Հավաքականի գլխավոր մարզիչ` Արտաշես Ներսիսյան, երկրորդ մարզիչ՝ Տարոն Թովմասյան»,- ասվում է գրառման մեջ։

Leave a comment