«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել

«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները նկատել են անօդաչու թռչող սարք (դրոն), ինչից հետո անմիջապես իրականացվել է տարածքի զննություն:

Արդյունքում՝ տարածքից հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք, իսկ տեղամասի տանիքից՝ կպչուն ժապավենով իրար ամրացված երկու բջջային հեռախոս:

Թռչող սարքով արգելված իրերի փոխանցման ևս մեկ դեպք է նույն հիմնարկում գրանցվել, հիմնարկի դիտաշտարակներից մեկի պահպանության ապահովման, ինչպես նաև արգելագոտում շրջայց իրականացնող անվտանգության ապահովման բաժինների ծառայողները նկատել են անօդաչու թռչող սարք: Իրականացված տեղազննության արդյունքում հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքը, որին ամրացված են եղել 4 բջջային հեռախոս, 2 wi fi և 1 լիցքավորման սարք:

Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ:

Leave a comment