Դատախազական ներգործության միջոցառումների արդյունքում 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև օրս Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ընդհանուր 12 հեկտար մակերես ընդգրկող 78 հողատարածքներում իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ։ Դրանց արդյունքում հեռացվել են ընդհանուր առմամբ 222 շենք և շինություն։ Tեղեկությունը ներկայացրել են ՀՀ գլխավոր դատախազությունը, հայտնում է Արմենպրեսը:
Իրականացված ապամոնտաժումների շնորհիվ համայնքի տիրապետմանն են վերադարձվել հողատարածքներ, որոնց շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատականը կազմում է մոտ 500 միլիոն դրամ։
Գլխավոր դատախազությունից նաև հիշեցրել են, որ Սևանա լճի ափամերձ հատվածներում օրենսդրության պահանջների խախտմամբ կառուցված առանձնատները պետությանը վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայցադիմումներ է ներկայացրել համապատասխան իրավասու դատարաններ։