Գազամատակարարման պլանային դադարեցումներ հոկտեմբերի 13-ին․ հասցեներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի գազասպառողների,

 

ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Լերմոնտովի, Կամարինի, Սովետների, Կամոյի, Գորկու փողոցների, Օրջոնոկիձեյի փողոցի թիվ 1-ից 50, Մյասնիկյան փողոցի թիվ 1-ից 118 հասցեների առանձնատների գազասպառողների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Կարենիս բնակավայրի գազասպառողների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Մխչյան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

 

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Գազպրոմ Արմենիա

Leave a comment