«Այդ հեքիաթը Հայաստանում վաճառելը կարող է ևս մի որոշ ժամանակ ձգի»․ Արմեն Աշոտյանը՝ ԵՄ անդամակցության եւ ԱՊՀ գագաթաժողովի մասին

«Դիվանագիտական շրջանակներում վատ տենդենց կա Հայաստանի նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ իր առիթով նման անորակ կատակների․․․ Ես զարմանում եմ, որ Փաշինյանը այդտեղ չի պատասխանել, որովհետև ենթադրվում էր, որ ինքը․․․ հիշե՛ք, ինքը ինչո՞վ էր հիմնավորում Եվրոմիության ճանապարհը, ասում էր՝ այ, Լուկաշենկոն, որ ասեց «Армении деваться некуда. Вы что, думаете, они кому-то нужны?», ես դրա համար դիմեցի եվրոպական ճանապարհին, բա ինչի՞ չասաց այդ ամեն ինչը տեղում։ Ակնհայտ է, վատ է, որ մենք իջել ենք քաղաքականության այնպիսի մակարդակի, որ քննարկում ենք ֆրազաներ, կատակներ այն դեպքում, որ ինքներս կատակելու ոչ սիրտ ունենք, ոչ էլ հեռանկար։ Արդյունքն այն, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական ճանապարհից այնքան է շեղվել, որ իր ու Էրդողանի ձեռագրերը նույնն են»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա օրինակ է բերում Իզմիրի քաղաքապետին, որը մոլի ընդդիմադիր էր, դուրս եկավ իր ընդդիմադիր կուսակցությունից և միացավ Էրդողանի կուսակցությանը․ «Զուգահեռներ տեսնո՞ւմ եք։ Ակնհայտ է, չէ՞, ձեռագիրը․ ավտորիտարացման գործընթացը, անգամ դրսևորումները նույնն են՝ բառացի նույնն են։ Իզմիր քաղաքը փոխես ուրիշ քաղաքով, քաղաքապետերի անունները փոխես՝ նույն բանն է։ Այսինքն՝ մենք որևէ եվրոպական հեռանկար չունենք։ Այդ հեքիաթը Հայաստանում վաճառելը կարող է ևս մի որոշ ժամանակ ձգի, բայց․․․ Այն, որ հպարտանում են, ասում են՝ Հայաստանը հիմա միակ երկիրն է, որ բանակցում է վիզաների ազատականացման շուրջ Եվրամիության հետ։ Ինչի՞ է միակը, գիտե՞ք։ Չէ՞ որ մնացած բոլորը ստացել են, մենք ենք մնացել, հանած՝ Բելառուս, Ադրբեջանը, որ Արևելյան գործընկերությունից վաղուց, այսպես ասած, «յան տված» են»։

Խոսելով ԵՄ-ի հետ առևտրի արտոնությունների շուրջ պայմանավորվածությունների մասին էլ, բանախոսն ասաց․ «Նույն GSP պլյուս ռեժիմն է, որի մասին շատ ենք խոսել, որ այդտեղից Եվրամիությունը 5 միլիոն եվրոյի լավություն է արել մեզ, այսինքն՝ իրանց՝ երկու տարվա մեջ։ Եվրամիությունը իր թղթում գրել է, որ էս լավությունը երկու տարվա ընթացքում Եվրամիության վրա նստելու է 5 միլիոն եվրո, հինգ միլիոն եվրոյի լավություն են արել, 500 միլիոնի PR են արել։ Դուք գիտե՞ք մարդ, որ արդեն դրանից օգտվել է, որ կարողացել է դա անել։ Արդյոք շուկաների վերլուծությամբ ցույց է տրված համարժեքությունը՝ ենթադրենք 5000 տոննա ոնց որ խաղող են թույլ տվել, բա մնացածը ի՞նչ են անելու։ Այսինքն՝ այդտեղ անշնորհակալ գործ է։ Եվրամիությունը փայլուն է խաղում, խաղում է՝ որպես փորձառու խաղացող, գտել է մի մարդու որպես գործընկեր, ով պատրաստ է այդ կուտը վաճառել․․․ վաճառել սեփական ժողովրդի վրա ու վաճառում է Եվրոպական միության անցուդարձը։ Հայաստանի նկատմամբ կա օգտագործման բուռն ցանկություն և չկա անդամ դարձնելու որևէ ցանկություն»։

Այս իրականության այլընտրանքը բանախոսը իշխանափոխությունն է համարում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment