«Ես չեմ ճանաչում որևէ երկիր, որի ապագան պետք է կամ կապված է իշխանական մակարդակով ինչ-որ մի ենթակառուցվածքային ծրագրի հետ։ Հա՛, Եգիպտոսը, որ Եգիպտոս է, դժվար կգտնեք Եգիպտոսի որևէ նախագահ, որը պետք է ասի, որ գիտեք՝ Եգիպտոսի ապագան կախված է Սուեզի ջրանցքից, կամ Պանամայի նախագահ, որ ասի՝ Պանամայի ջրանցքից։ Խոսքը ֆինանսական հոսքերի մասին չէ, հնարավոր ներդրումների մասին չէ։ Խոսքը այդ ապագայի, պատմական իմաստով ապագայի մասին է»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԹՐԻՓՓ համաձայնագիրը խորհրդարանում նախատեսվում է քննարկել մինչեւ հոկտեմբերի վերջը։
«Ակնհայտ է, որ նաև այդտեղ կա իրականությանը չհամապատասխանող՝ հայ ժողովրդի ապագան ինչ-որ մի ենթակառուցվածքի հետ կապելու, այսպես ասած, և դրանով իսկ կրկնակի վտանգի տակ դնելու․․․ Պատկերացնում ե՞ք՝ TRIPP-ը ենթադրենք չլինի, իսկ հավանականություն դրա կա՞։ Եթե TRIPP-ը չի լինում, հայ ժողովուրդը ապագա չի՞ ունենում, հա՞, կամ TRIPP-ը լինում է, հետո ենթադրենք, Աստված հեռու պահի, մի հատ նոր ռեգիոնալ պատերազմում ռմբակոծում են, պրծա՞վ, մեր ապագան չկա՞։ «Յոխ», ինչպես կասեն էդ ժամանակ հա՛ հարևանները՝ Նիկոլ Փաշինյանի գործընկերները»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ ԹՐԻՓՓ-ն էլ է միֆ, որի շուրջ Նիկոլ Փաշինյանը փորձում է կառուցել կենցաղային ազգ՝ ազգից սարքում է բնակչություն։
«Այս ամենը գլոբալ ծրագիր է, կոչվում է սոցիալական ինժեներիա, երբ որ մի ամբողջ ազգի վրա․․․ մեր նման ոչ մեկի վրա չեն արել, փորձել են սերբերին անել, չի ստացվել, բայց սենց հրեշավոր էքսպերիմենտ, որ կատարվում է մի ամբողջ ժողովրդի հանդեպ․․․ Ես չեմ հիշում, որ փոխում են կոդերը։ Սոցիալական ինժեներացիան է՝ ինքնությունը փոխել, և դա անում է, որովհետև, ով որ տիրապետում է ներկային, փորձում է փոխել անցյալը՝ պատմության դասագրքեր և այլն։ Ով որ փոխում է անցյալը, փոխում է ապագան, որովհետև քո ապագան՝ որպես ազգ, մեծապես կախված է նրանից, թե դու ինչ արժեհամակարգով ես հասունացել, և այդ պահին այդ արժեհամակարգի ո՞ր մասն է քեզ մղում դեպի առաջ»։
Անդրադառնալով ՀՀ-ի՝ եվրոպական ապագային էլ Արմեն Աշոտյանն ասաց․ «Ես ինչքան հասկանում եմ՝ Նիկոլենց հաշվարկը Վրաստանում իշխանափոխությունն է, այսինքն՝ դնում եմ մի կողմ Եվրոմիության հնարավոր, իսկ այս դեպքում՝ անհնար անդամության բազմաթիվ այլ բաներ, զուտ աշխարհագրական իմաստով։ Վստահ եմ՝ նա շատ լավ գիտի, որ Թուրքիային երբեք չեն ընդունելու, իսկ Եվրոմիության հետ ընդհանուր սահման ունենալու միակ տարբերակը՝ տեսական, դա ծովային սահմանն է Բուլղարիա, Ռումինիայով՝ Վրաստան։ Իսկ քանի որ Վրաստանը այս պահին․․․ և խորանում է Եվրոպայի հետ կապված իրենց բանավեճը և բախումը, Վրաստանը այդ ճանապարհը չի ընտրել։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հույսը Վրաստանում իշխանափոխությունն է։ Վատ է հնչում, բայց այդպես է, եթե փորձում ես հաշվարկ հասկանալ, դա է, այլ բան չկա։ Ուրիշ բան, որ Եվրամիությունը վերջերս ընդունեց նոր կամ քննարկում է նոր փաթեթ, որով էլ ավելի է դժվարացնելու նոր անդամների (խոսքը Բալկանների մասին է, մեր մասին ընդհանուր խոսք չկա)՝ Բալկանների օրինակով անդամության գործընթացը նույն Մոլդովայի և Ուկրաինայի պարագայում։ Այսինքն՝ այդ գործընթացը այնքան դատարկ է, այնքան ոչ մի բանի մասին է, որ ես պարզապես զարմանում եմ՝ ոնց կարելի էր այդ հեքիաթը առհասարակ դարձնել․․․ էդ կուտը, կներեք, դարձնել քաղաքական օրակարգ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: