Վրաստանում թափառող շները հարձակվել և վնասել են Իրանի դեսպանին

Բաժանորդագրվել

Դիվանագետը փորձել է քշել կենդանիներին, բայց ընկել է և կոտրել ոտքը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մոջանին վնասվածքներ է ստացել Թբիլիսիի փողոցներից մեկում թափառող շների հարձակման հետևանքով։ Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Ըստ ԶԼՄ–ների` դիվանագետը փորձել է քշել կենդանիներին, բայց ընկել է և կոտրել ոտքը։

Դեսպան Մոջանիին օգնության են հասել տեղի բնակիչները` նրան առաջին բուժօգնություն ցուցաբերելով և շտապօգնություն կանչելով, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց:

Leave a comment