Երևանի մետրոպոլիտենի թունելներում ավարտին են հասցվել հակահրդեհային ջրամատակարարման համակարգի տեղադրման աշխատանքները։ Ծրագրի իրականացումը սկսվել է 2024 թվականին և ամբողջությամբ ավարտվել 2026 թվականի հոկտեմբերին, հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։
Իրականացված աշխատանքների արդյունքում ստորգետնյա թունելներում տեղադրվել է ընդհանուր 16 կիլոմետր երկարությամբ չքայքայվող խողովակաշար, որը նախատեսված է երկարաժամկետ շահագործման համար։
Մետրոպոլիտենի փոխանցմամբ՝ 2013 թվականից սկսած ստորգետնյա տրանսպորտային համակարգը նման խողովակաշար չի ունեցել։
Նոր ջրագծերը նախատեսված են ոչ միայն հակահրդեհային նպատակներով օգտագործման, այլև թունելների լվացման և մաքրման աշխատանքների իրականացման համար՝ ապահովելով ենթակառուցվածքների պահպանման և շահագործման լրացուցիչ հնարավորություններ։