Խփնված ադրբեջանցի է մտել գյուղ, մենք բարձր ամբիոնից շուխուր ենք սարքել․ Սասուն Միքայելյան

https://arm.sputniknews.ru/20261012/khpnvats-adrbejanci-e-mtel-gjugh-menq-bardzr-ambivonic-shukhur-enq-sarqel-sasun-miqajeljan-107991557.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107800578_90:0:1511:1066_1920x0_80_0_0_697559c184b27d10949607e385e95a63.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սասուն միքայելյան, գեղամ մանուկյան, հանձնաժողով

սասուն միքայելյան, գեղամ մանուկյան, հանձնաժողով

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր պատգամավորները հետ են կանչում որոշման նախագիծը, դրա փոխարեն Վիլեն Գաբրիելյանը խոստացավ՝ առաջիկա օրերին կառավարության գործընկերներին կհրավիրեն նիստին՝ հարցի բովանդակալի քննարկման համար։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն առաջարկել են Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայողի ներթափացման հետ կապված ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշում ընդունել և դրանով պատասխանատու պաշտոնյաներին նիստին հրավիրել։ Այդ մասին այսօր հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

«Պաշտպանության նախարարից, ներքին գործերի նախարարից, ԱԱԾ տնօրենից ըստ վերաբերելիության պահանջել գրավոր պարզաբանում այն մասին, թե «Պաշտպանության մասին», «Պետական սահմանի մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» և հարակից օրենքների, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի որ կարգավորումներն են խախտվել, որոնք հանգեցրել են Սյունիքի մարզի Սիսիան համայնքի շաքի բնակավայրում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի հայտնվելուն, և ինչ պատճառներով է պայմանավորված վերջինիս՝ ժամանակին չհայտնաբերելը, ինչ կարգավորումներ են անհրաժեշտ նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու համար»,- հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

Հանձնաժողովի ՔՊ-ական անդամները կարծում են՝ որոշման ընդունումն իմաստազուրկ է, դրա փոխարեն կարող են առանց դրա էլ համապատասխան պատասխանատուներին հրավիրել հանձնաժողովի նիստին և իրենց հուզող հարցերն ուղղել։ Մյուս կողմից հիշեցնում են, որ նախաքննական գաղտնիքի գործոն էլ կա, համալիր քննություն չի իրականացվել, որպեսզի հնարավոր լինի որոշման նախագծում առաջարկվող հարցերի բոլոր պատասխանները ստանալ։ Ուստի ՔՊ-ականներն ի սկզբանե զգուշացրեցին՝ դեմ են քվեարկելու որոշման նախագծին։

Իր հերթին ՔՊ-ական Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց, թե անիմաստ տեղը շոու է սարքվում, հարցը քաղաքականացվում է։ Համաձայն չէ նաև ընդդիմադիրների բարձրացրած մտահոգությունների, թե քանի դեռ բոլոր հարցերի պատասխանները չկան, Շաքիում և հարակից գյուղերում որոշակի խուճապ կա։

«Մի հատ խփնված ադրբեջանցի է մտել գյուղ, մենք էս բարձր ամբիոնից նենց մի հատ շուխուր ենք սարքել։ Երևի Ադրբեջանում հիմա կմտածեն՝ էս կտցրուկը գնացել, թպրտում ա սաղ Հայաստան»,- հայտարարեց Միքայելյանը։

Նիստի վերջում համաձայնություն կնքվեց․ ընդդիմադիր պատգամավորները հետ են կանչում որոշման նախագիծը, դրա փոխարեն հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը խոստացավ՝ առաջիկա օրերին կառավարության գործընկերներին կհրավիրեն նիստին՝ հարցի բովանդակալի քննարկման համար։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։

Leave a comment